կարևոր
1501 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-21 18:05

Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողն է

Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողն է

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթող ճանաչվեց  կայծակնային շախմատի Tata Steel Chess India մրցաշարում:

Արոնյանն ու  Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգաիսին  11,5-ական միավոր վաստակեցին։

Թայ-բրեյքի 2 պարտիաներում ոչ-ոքի գրանցվեց: Արմագեդոն պարտիայում  հաղթեց Արոնյանը։

Ավելի վաղ Արոնյանը 2-րդ տեղն էր գրավել արագ շախմատի մրցաշարում: