կարևոր
544 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-21 13:55

Պուտինն ու Փաշինյանը խոսել են

Պուտինն ու Փաշինյանը խոսել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները՝ Արցախի շուրջ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հայտարարություն էր տարածել, համաձայն որի Շառլ Միշելը պայմանավորվածություն է ձեռք բերել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։