կարևոր
1792 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-21 13:32

Փաշինյանին ասվել է զիբիլի վրայի կատու եւ Քաջ Նազար. քրեական գործ է հարուցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանին ասվել է զիբիլի վրայի կատու եւ Քաջ Նազար. քրեական գործ է հարուցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան երկու պատերազմների մասնակից, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը հայտնում է, որ հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Նա հայտնել է, որ ծանուցուման վրա նոյեմբերի 12-ն է նշված, սակայն ինքը նոր է ստացել այն։

Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան լայվով հայտնում է, որ  նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է Նիկոլ Փաշինյանի հասցեին ֆեյսբուքյան գրառում կատարելու համար։

«Էդ ֆեյսբուքյան գրառման մեջ արվել է հայտարարություն, որտեղ Նիկոլ Փաշինյանին ասվել է զիբիլի վրայի կատու եւ Քաջ Նազար: Այստեղ հայհոյանք չկա, սպառնալիք չկա, այսինքն իրենց հոդվածի մեջ այս գրառումը ոչ մի ձեւ չի տեղավորվում, հիմա էս փրչոտը ինչի է հրահանգել, որ իմ ուղղությամբ ճնշումներ իրականացնեն, որովհետեւ իմ տված եթերներում ես բացարձակ ճշմարտություն եմ ասել»,- ասել է Մանուկյանը: 

Մանուել Մանուկյանը ասել է նաև, որ ինքը չի հանձնվելու և չի լռելու։

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, ինչպես հայտնել էինք սեպտեմբերին ևս ոստիկաններն այցելել էին Մանուկյանին. «Իմ վերաբերյալ գործեր են նախապատրաստում ոստիկանությունում, իբրև ֆեյսբուքյան գրառում կատարելու համար։ Այստեղից ես կրկին համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի ամենաթույլ կետը հենց Ռոբերտ Քոչարյան է, այսքան ժամանակ ինչ ասես գրել եմ, ինչ ասես ասել եմ, բայց, երբ մի տեքստով Քոչարյանի հետ կապվածը վերլուծություն արեցի, նրանք սկսեցին մեծ վտանգ զգալ»,- գրել էր նա: