կարևոր
709 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-21 13:22

Զարուհի Փոստանջյանին հարկադրաբար տեղափոխել են հիվանդանոց

Զարուհի Փոստանջյանին հարկադրաբար տեղափոխել են հիվանդանոց

Այսօր փորձ է կատարել տիկին նախարարը ինձ տեղավորել Ավանի covid խայտառակությունում: «EU COVID CERTIFICATE Անահիտ Ավանեսյանը չի ճանաչում, բայց առողջ մարդուն հարկադրաբար տանում է իր ղեկավարության ներքո փնթի, խայտառակ «հիվանդանոց-սպանդանոց»: Այս մասին գրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ պայմաններում է գտնվում հիվանդանոցը:

Փոստանջյանը տեսանյութում պատմում է, որ իրեն հարկադրաբար են տեղափոխել կորոնավիրուսի դեմ բուժում ստացող անձանց հիվանդանոց, ընդ որում՝ ոստիկանության կողմից:

Փոստանջյանը նշեց, որ ինքը պատվաստված է, առողջ մարդ է, սակայն այդ հիվանդանոց տեղափոխվելուց հետո, ամենայն հավանականությամբ, կհիվանդանա: Նրան հիվանդանոց են տեղափոխել օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո: