կարևոր
1459 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-21 12:55

Այսօր փակ կլինի Թումանյանից մինչև Պուշկին խաչմերուկը

Այսօր փակ կլինի Թումանյանից մինչև Պուշկին խաչմերուկը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է, որ Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ այսօր 9 ժամ փակ է լինելու։

«Ուշադրություն

նոյեմբերի 21-ին, ժամը 9։00֊ից 18։00-ը, Սարյան փողոցում՝ Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ, իրականացվելու են ծառերի էտման աշխատանքներ, եւ նշված ժամանակահատվածում փողոցը փակ է լինելու։

Վարորդներին խնդրում ենք շրջանցել այդ հատվածը եւ հայցում ենք բոլորի ներողամտությունը անհարմարություն պատճառելու համար»,- ասված է հայտարարության մեջ։