կարևոր
229 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-21 12:44

Ամասիայում այրվել է անասնակեր

Ամասիայում այրվել է անասնակեր

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 21-ին, ժամը 02:20-ին ահազանգ է ստացել, որ Ամասիա գյուղի 26-րդ փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում այրվում է կուտակված անասնակեր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:55-ին, մարվել՝ 06:04-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր: