կարևոր
3226 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-21 11:20

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը. 5165 շարժում

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը. 5165 շարժում

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը. Այս մասին հայտարարություն է տարածել 5165 շարժումը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում: Փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս:

Մեր մտահոգություններն ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտմանն ուղղված խորհրդարանական և արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են:

Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ելնելով նշվածից՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից՝ ներկայացնել իր նշած փաստաթղթի բովանդակությունը: Պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ նախագահից իրենց իրավասությունների սահմաններում բարձրացնել այս հարցը:

Տեղեկացնում ենք, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14.00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ներկայացնելու այս պահանջը: Տեղում կներկայացնենք նաև հետագա գործողությունների ծրագիրը:

Հարգելի՛ հայրենակիցներ, մեր պահանջը վերկուսակցական է:

Մենք սատարում ենք բոլոր այն ուժերին, որոնք այս պահին հանդես են գալիս նմանատիպ նախաձեռնություններով և կոչ ենք անում հետևել մեր օրինակին՝ ցած դնել կուսակցական դրոշները և միավորվել այս պահանջ-փաստաթղթի շուրջ»: