կարևոր
1771 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-21 11:03

Դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի. Ահմադ Քազեմի

Դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի. Ահմադ Քազեմի

Իրանի հանրային հեռուստաընկերության հյուրն էր փայլուն վերլուծաբան դոկտոր Ահմադ Քազեմին։ Նա իր խոսքերում անդրադառնալով նոյեմբերի 16֊ ի հայ֊ ադրբեջանական լարվածությանը ասաց. Թուրքիան ու Ադրբեջանը, որոշ այլ ուժերի աջակցությամբ ամեն գնով փորձում են բացել Զանգեզուրի միջանցքը, ինչը բոլորովին կապ չունի հրադադարի համաձայնագրի հետ,քանի որ այս համաձայնագրում բառ անգամ չկա այդ մասին։ Հայտնում է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը:

«Քազեմին հավելել է՝ Ադրբեջանը փորձում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը չեզոքացնել և մեկուսացնել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, նաև զսպել Չինաստանն ու Ռուսաստանը և հարվածել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:

Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին ընդգծել է՝ պատմության մեջ այսպես կոչված «Զանգեզուրի միջանք» կոչվող հասկացություն գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի:

Ասեմ որ իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին ազգությամբ ազերի է և ես պատիվ եմ ունեցել Թեհրանում մի քանի տարի աշխատել նրա հետ։ Նա հայտնի է իր հայամետ տեսանկյուններով»։