կարևոր
370 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-21 10:05

Այսօր նոյեմբերի 21-ն է. 1783 թվականին այս օրը տեղի ունեցավ օդապարիկով մարդու առաջին թռիչքը

Այսօր նոյեմբերի 21-ն է. 1783 թվականին այս օրը տեղի ունեցավ օդապարիկով մարդու առաջին թռիչքը

Նոյեմբերի 21, տարվա 325-րդ (նահանջ տարիներին՝ 326-րդ) օրն է։ Տարվա ավարտին մնում է 40 օր։

  • 1783թ.-ի այս օրը ֆրանսիացի Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ ծխով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին։ Նույն թվականին Փարիզում Պիլատր դե Ռոզիեն և դ’Առլանդը 25 րոպե տևողությամբ թռիչք կատարեցին։  
  • 1877թ.-ին- Թոմաս Էդիսոնը հայտարարում է ձայնագրող և ձայնը վերարտադրող սարքի գյուտի մասին
  • 1918թ.-ին Էստոնիայում մինչ այդ անկախականների օգտագործած դրոշը դառնում է պետական
  • 1694թ.-ին ծնվել է Վոլտերը՝ ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս
  • 1818թ.-ին ծնվել է Լուիս Մորգանը՝ Lewis H. Morgan (մ. 1881) ամերիկացի մարդաբան
  • 1898թ.-ին ծնվել էՌենե Մագրիտ René Magritte բելգիացի նկարիչ
  • 2007թ.-ին մահացելլ է հայ արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյան

Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է, նաև՝ Ողջույնի համաշխարհային օրը: