կարևոր
1711 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-20 21:48

Շախմատի Եվրոպայի առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Սերբիայի թիմի հետ

Շախմատի Եվրոպայի առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Սերբիայի թիմի հետ

Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Սերբիայի շախմատիստների հետ։

Երկու թիմն էլ վաստակել են 10 միավոր եւ բաժանում են 3-8-րդ տեղերը։

Նախորդ տուրերում  Հայաստանի հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթել է Բելգիայի, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելի եւ Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի , Գերմանիայի, Ադրբեջանի եւ Իսպանիայի թիմերի հետ։

Կանանց Հայաստանի հավաքականը 8-րդ տուրում կմրցի Լիտվայի թիմի հետ, որը 8 միավորով բաժանում է 9-10-րդ տեղերը։ Հայաստանի թիմը 7 միավորով բաժանում է 11-20-րդ տեղերը։

Նախորդ տուրերում  Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Խորվաթիայի, 3։1 հաշվով՝ Բելգիայի եւ Լեհաստանի հավաքականներին՝ 1,5։2,5 հաշվով պարտվել էր Վրաստանի, Իտալիայի, Ուկրաինայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել սերբերի հետ։