կարևոր
1399 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-20 20:30

Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը․ ՖՈՏՈՇԱՐՔ

Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը․ ՖՈՏՈՇԱՐՔ

Նոյեմբերի 20-ին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող տասնմեկ սարկավագի ընծայման կարգը՝ ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ՝ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի։

Հաջորդ օրը՝ նորընծաները՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, կարժանանան քահանայական օծմանն ու ձեռնադրությանը: