կարևոր
1267 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-20 20:10

Իշխանությունները հերքում են Ադրբեջանին «միջանցք» տրամադրելու խոսակցությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 14-ի փոխհրաձգությունը եւ 16-ի մարտերը եւս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը փորձում են առավելագույնս մոտենալ Երեւան-Գորիս մայրուղուն:

Պաշտոնական աղբյուրները զերծ են մնում հստակ տեղեկություններ տրամադրել, թե Հայաստանի որ հատվածում են ընթացել վերջին մարտերը, իսկ մարտերը ընթացել են՝ Մեծ Իշխանասար, նույն ինքը, Սեւ Լճի մերձակայքում եւ Ծիծեռնաքարի լեռների արանքում ընկած հատվածում:

Նոյեմբերի 16-ին, Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է ադրբեջանական տեխնիկայի ոչնչացման կադրերը: Այդ ժամանակահատվածում Razm.info կայքը տեղորոշել է տարածքը քարտեզի վրա: Նշված հատվածում ադրբեջանական զինվորականների դիրքերին ամենամոտը Իշխանասար գյուղն է, իսկ բարձունքում տեղակայված են ադրբեջանցի զինվորականները։Այնտեղից նրանք անզեն աչքով կարող են հետեւել գյուղին:

Ռազմական փորձագետը նաեւ ընդգծում է՝ սա եղել է պատերազմի իմիտացիա, որից հետո դիրքերի գրավումը ընդունելի է եղել, քանի որ Սյունիքում եղել են մարտեր, մեր կողմը ունեցել է զոհեր եւ ժամեր շարունակ եղել է փոխրաձգություն: Ադրբեջանական կողմը հերթական նվաճումն է գրանցում Սյունիքի մարզում՝ ավելի մոտենալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, բայց, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում հավաստիացնում է՝ Զանգեզուրի միջանցքի թեման փակված է:

Հաշվի առնելով նոյեմբերի 16-ից հետո ստեղծված իրավիճակը, անվտանգության խնդրի առաջ է կանգնում հերթական գյուղը: Ադրբեջանական առաջխաղացման հետեւանքով մայիսի 1-ից սկսած՝ Իշխանասար գյուղի բնակիչները կորցրել են իրենց արոտավայրերը, իսկ հիմա հարցականի տակ է այդ գյուղի բնակիչների անվտանգությունը:

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։