12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 37 120-ով՝ հասնելով 9 294 188-ի։
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 1 038 919-ի։
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 36 172-ով՝ հասնելով 7 992 426-ի։ Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի տվյալների, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86 տոկոս։
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվն ավելացել է 1254-ով՝ հասնելով 262843-ի։ Պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր է պարզել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.83 տոկոսի մակարդակում: