կարևոր
343 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-20 18:23

«Զվարթնոցն» այսօր կլուսավորվի կապույտ գույնով

«Զվարթնոցն» այսօր կլուսավորվի կապույտ գույնով

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Զվարթնոցն» այսօր կլուսավորվի կապույտ գույնով։

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-22:00-ը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կիրականացվի միջոցառում՝ կապույտ լուսային էֆեկտներով։ Միջոցառումը նվիրված է Երեխաների համաշխարհային օրվան, նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել երեխաների իրավունքների հետ կապված արդիական խնդիրների վրա։

Միջոցառումը կազմակերպում է «UNICEF»-ի հայաստանյան գրասենյակը։