721 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-20 14:55

Այսօր երեխաների համաշխարհային օրն է

Այսօր երեխաների համաշխարհային օրն է

Նոյեմբերի 20-ին նշվում Է Երեխայի համաշխարհային օրը: Universal Children’s Day-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանել է 1954 թվականին՝ որպես երեխաների համաշխարհային եղբայրության եւ փոխըմբռնման օր եւ նվիրված Է ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությանը:

Գլխավոր ասամբլեան իր բանաձևում նշում էր, որ Երեխաների համաշխարհային օրվա ընդունումը միայն և միայն կամրապնդի ազգերի միջև համագործակցությունն ու համերաշխությունը։

1959 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել Է Երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989 թվականին՝ Երեխայի իրավունքների կոնվենցիան: Երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով, ի շահ նրանց կյանքի եւ զարգացման, ստեղծվել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Այն աշխատում Է աշխարհի 191 երկրներում՝ համագործակցելով կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության եւ երիտասարդության հետ:   

Օրվա նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։