կարևոր
1321 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-20 13:57

«Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. ՖՈՏՈՇԱՐՔ

«Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. ՖՈՏՈՇԱՐՔ

«Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը նոյեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Հյուրին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Պարոն Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Չի-Ֆուն Չանը շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ապա Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի»: