Բունդեսլիգայի 12-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին» ու անակնկալ պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Մինչ 38-րդ րոպեն մյունխենցիները պարտվում էին երկու գոլի տարբերությամբ, բայց Մյուլերի փոխանցումից հետո Լևանդովսկին կարողացավ կրճատել հաշիվը։ Հյուրերին ավելին անել չհաջողվեց:
Այս խաղից հետո «Բավարիան» շարունակում է 28 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Աուգսբուրգը» 12 միավորով 15-րդ տեղում է: