կարևոր
3688 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-20 09:59

Ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց. «Փաստ»

Ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ կարելի է Երևանի փողոցներում և շենքերի վրա հանդիպել #դիմադրություն և #ոչ թուրքացմանը գրություններ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց ողջ երկրում, և նման գրություններն ընդհանուրի սոսկ մի մասն են միայն։ Ըստ էության, նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո առայժմ հրապարակային բողոքի գործողություններ, կարծես, չկան, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դա միայն հրապարակային մասն է։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն ձևավորվել է օպերատիվ կառավարման շտաբ, որն անդադար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական, հասարակական շրջանակների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ են կազմակերպվում նաև անհատ գործիչների, այդ թվում՝ նախկին պատգամավորների, մտավորականների, տարբեր ոլորտների մասնագետների հետ։

«Փաստ»-ի տեղեկություններով, Հայաստանի տարածքում ստեղծվել են շուրջ 40 տարածքային կենտրոններ, որտեղ պատրաստվում են անդամագրել դիմադրությանը մասնակից դառնալ ցանկացող քաղաքացիներին։ Միաժամանակ ձևավորվել է նաև իրավական մեծ թիմ՝ իշխանական ճնշումներին, ոստիկանական բռնություններին դիմագրավելու ու հակադարձելու համար։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ նախապատրաստական աշխատանքների ամբողջացումից հետո չեն բացառվում լայն թափով անակնկալ բողոքի գործողությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: