Նոյեմբերի 20-ը տարվա 324-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 41 օր։
1830 թ.-ծնվել է Ռափայել Պատկանյանը (մ. 1892) հայ գրող և մտավորական:
1849 թ.-Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործարկվեց Սեչենյիի շղթայակապ կամուրջը։
1894 թ.-ծնվել է Գաբրիել Հարությունյանը (մ. 1953), հայ խորհրդային բժշկապատմաբան, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1953), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1944)։
1917թ.-Ուկրաինան հռչակվում է հանրապետություն
1925 թ.-ծնվել է Մայա Պլիսեցկայան, բալետի ռուս հանրահայտ պարուհի և խորեոգրաֆ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (մահ. 2015 թ.)։
1945 թ.-սկսվեց Նյուրնբերգյան դատավարությունը ընդդեմ Նացիստական Գերմանիայի պարագլուխների։
1985 թ.-թողարկվեց Մայքրոսոֆթ Վինդոուզ 1.0 օպերացիոն համակարգը։
1994 թ.-մահացել է Մհեր Աբեղյան, հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1960)։ Մանուկ Աբեղյանի որդին։
2005 թ.-տեղի ունեցավ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման սրբազան արարողությունը։
2007 թ.-մահացել է Գառնիկ Անանյանը, հայ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկան, 2006 թվականից Ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1974 թվականից։ (ծն. 1934 թ.)։
2012 թ.-մահացել է Ֆլորա Մարտիրոսյան, հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, "Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիր, "Never Again" մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։
Այս օրը նշվում է որպես երեխաների համաշխարհային օր: