20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։
«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու համար տարածաշրջանային իրավիճակը և լարվածության հաղթահարման ուղիները»,- ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ կապի գիծ՝ համապատասխան պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ։