կարևոր
901 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 23:17

Ամերիկացի գիտնականները նախազգուշացրել են նոր համավարակի ի հայտ գալու վտանգի մասին

Ամերիկացի գիտնականները նախազգուշացրել են նոր համավարակի ի հայտ գալու վտանգի մասին

Ամերիկյան բժշկական գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները հայտարարել են, որ մարդկությունը պատրաստ չէ 1918-20 թվականների իսպանական գրիպի կրկնությանը, որը խոցել էր մոլորակի բնակչության մեկ երրորդին և խլել 50-100 մլն մարդու կյանք: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

«Անհրաժեշտ է արդեն այսօր սկսել նոր սերնդի պատվաստանյութի մշակումը և մեծացնել ներուժը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որպեսզի նրանք կարողանան սեփական պատվաստանյութեր արտադրել՝ հույսը չդնելով հարուստ երկրների վրա»,-մեկնաբանել են հետազոտության հեղինակները:

Մասնագետների կարծիքով՝ համաշխարհային կազմակերպություններն արդեն հիմա պետք է մտածեն անհրաժեշտ պատվաստանյութերի մշակման մասին՝ չնայած դեռևս հայտնի չէ, թե դրանց անհրաժեշտությունը կլինի, թե ոչ: Ինչպես նշում են ամերիկացի գիտնականները, «իսպանականի» ֆոնին կորոնավիրուսը համավարակի վատագույն սցենարը չէ համաճարակաբանական տեսանկյունից:

Գրիպի համավարակները մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել, և փորձագետները մտավախություն ունեն, որ գրիպի համավարակի սպառնալիքը «Քովիդ-19-ի ժամանակաշրջանում էլ ավելի բարձր կարող է լինել՝ գլոբալ և տարածաշրջանային պայմանների փոփոխությունների պատճառով: Մասնագետները նշում են, որ գրիպի ագրեսիվ հիմնամանրէի ի հայտ գալը կարող է 33 մլն մարդու սպանել: