կարևոր
1339 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-19 22:25

Ֆրանսահայերի հիմնադրամի կազմակերպած ֆոնեթոնն այս տարի եռակի խնդիր ունի լուծելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմից ուղիղ մեկ տարի անց՝ նոյեմբերի 18-21-ը, ֆրանսահայերի հիմնադրամը դրամահավաք է կազմակերպել Հայաստանի եւ Արցախի համար: Ֆրանսիական «Ֆոնեթոն»-ը Համաեվրոպական հեռախոսամարաթոն է, որը առաջին անգամ անցկացվել է 2000 թ-ին: Այս տարի այն տեղի կունենա բացառիկ համատեքստում: Հեռախոսամարաթոնը եռակի խնդիր ունի՝ բարելավել Սյունիքի, Տավուշի եւ Արցախի հայության անկայուն վիճակը:

Պայմանավորված Հայաստանում եւ Արցախում պատերազմի հետեւանքով տիրող իրավիճակով, Ֆրանսիայի հայկական հիմնադրամը որոշել է Ֆոնեթոնի այս նոր թողարկումը կենտրոնացնել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված օգնության վրա: Պատերազմի ավարտից հետո սահմաններում իրավիճակը մնում է անկայուն: Սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ ամեն օր կրում են թշնամու սանձարձակ գործողությունների հետեւանքները:

Հեռախոսամարաթոնի շրջանակներում նախատեսվում է Սյունիքում եւ Արցախում մինչեւ 2022 թվականի վերջը բնակարանով ապահովել շուրջ 1100 տեղահանված ընտանիքի: Սյունիքի եւ Արցախի բնակիչներին կտրամադրվի ավելի քան 200.000 տնկիներ պտղատու ծառերի: Հեռախոսամարաթոնի շրջանակներում նախատեսվում է գյուղերի միջեւ բացել յոթ նոր ճանապարհ:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: