«Հայաստան» դաշինքը գրում է.
««Հայաստան» խմբակցության պատգամավորները բոյկոտել են Ազգային Ժողովի այս շաբաթվա նիստի աշխատանքները, բայց դրա փոխարեն մի քանի անգամ հանդիպել են լրագրողների հետ և իրենց դիրքորոշումը հայտնել սահմանային լարվածության, գերիների վերադարձի և մի շարք այլ կարևոր հարցերի վերաբերյալ։
Բոյկոտը կապված էր ՔՊ-ականների անլուրջ մոտեցման հետ, որը նրանք դրսևորել են ի պատասխան ընդդիմության առաջարկին սահմանային լարվածության վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրել։
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են նաև մանդատները վայր դնելու հարցին, նշելով, որ պարտադիր հետևանքներ դա չի առաջացնելու, և խորհրդարանը դրանից հետո չի ցրվելու։
Թեև ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քառօրյայի աշխախատանքներին, այնուամենայնիվ նրանք լսել են ՔՊ-ական գործընկերների և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԱԺ ամբիոնից։
Թե ինչ են ֆիքսել պատգամավորները և ինչ վտանգավոր հայտարարություններ են արել իշխանությունը ներկայացնող անձինք, առաջարկում ենք դիտել տեսանյութում»։