կարևոր
553 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 18:26

Նոյեմբերի 16-ին զոհված 3 զինծառայող հետմահու պարգևատրվել է

Նոյեմբերի 16-ին զոհված 3 զինծառայող հետմահու պարգևատրվել է

Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում զոհված երեք զինծառայող ՀՀ նախագահի հրամանով պարգևատրվել է Արիության և Մարտական ծառայության մեդալներով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, N զորամասի ջոկի հրամանատարներ կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանը և կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը՝ Արիության մեդալներով: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ թշնամու հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այդ պահի տվյալներով, ունի 6 զոհ: