կարևոր
547 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 18:12

Վրաստանը չի մասնակցելու «3+3» ձևաչափին

Վրաստանը չի մասնակցելու «3+3» ձևաչափին

Վրաստանը չի մասնակցի «3+3» տարածաշրջանային ձևաչափին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։

«Ես հանդիպումներ եմ ունեցել, ինչպես թուրք գործընկերների, այնպես էլ ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Նաև Իրանի ԱԳ նախարարի, երբ վերջինս Վրաստանում էր։ Մեր դիրքորոշումը նրանց համար պարզ է»,-ասել է Զալկալիանին։

Նա ասել է, որ Վրաստանը չի մասնակցի նման աշխարհաքաղաքական նախագծի, գլխավոր պատճառը՝ Ռուսաստանն է: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Զալկալիանին ասել է նաև, որ այլընտրանք կարող է լինել Վրաստանի ներկայացրած 3-ի հարթակը՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։

«Մենք չենք ակնկալում, որ մեր հարթակի շրջանակում քննարկվելու են քաղաքական հարցեր, կամ սահմանազատման ու սահմանագծման։ Խոսքը կարող է գնալ միայն տնտեսական, ենթակառուցվածքային, տրանսպորտային նախագծերի մասին»,-ասել է նա։