05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Կալկաթայում ավարտվեց «Tata Steel Chess India» մրցաշարի առաջին՝ արագ շախմատի փուլը:
Այսօր կայացան 7-րդ, 8-րդ և 9-րդ տուրերը: Բոլոր երեք տուրում էլ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց և 5,5 միավորով ևս 2 շախմատիստի հետ կիսեց 2-4 տեղերը:
Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը ճանաչվեց երկրորդը, իսկ հաղթող դարձավ Արջուն Էիրգայիսին, որը հավաքեց 6,5 միավոր:
Ի դեպ, վերջին տուրում Արոնյանը մրցեց հենց նրա հետ, սակայն չկարողացավ հաղթանակ տանել: Այսպիսով՝ Արոնյանը գրավեց երկրորդ տեղը:
Վաղը կմեկնարկի արդեն «Tata Steel Chess India»-ի կայծակնային շախմատի մրցաշարը: