կարևոր
478 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 16:41

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ հանդիպում կկայանա. Լավրով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ հանդիպում կկայանա. Լավրով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ հանդիպում կկայանա, սակայն դրա համար կողմերի համաձայնությունն  է անհրաժեշտ: «Ռիա նովոստիի» հաղորդմամբ, նման համոզմունք է հայտնել`  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դուք ասացիք, որ, ըստ Կրեմլի մեկնաբանության, առաջիկա հնարավոր եռակողմ հանդիպման համար կոնսենսուս է անհրաժեշտ: Կարող եմ հաստատել, որպեսզի կոնսենսուս լինի, պետք է բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն դրան: Ես վստահ եմ, որ նման հանդիպում կկայանա»,-ասել է նա ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովը ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը: