13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
ԱՄՆ Կոնգրեսական Աննա Էշուն դատապարտում է այս շաբաթ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի Հանրապետությայն ինքնիշխան տարածքի վրա։ Հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:
«Ադրբեջանի հարձակումները անցյալ տարվա հրադադարի կոպտագույն խախտում են և լուրջ սպառնալիք տարածաշրջանային կայունության համար։ Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ կանխելու հետագա էսկալացիան և մարդկային կորուստները»։
Նշենք, որ մեկ տասնյակից ավել կոնգրեսակններ նման հայտարարություններով են հանդես գալիս վերջին օրերին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումը և ագրեսիվ ռազմական հարձակումը: