կարևոր
268 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 14:13

Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. ԱՄՆ կոնգրեսական

Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը պահանջել է Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը: Նախորդ օրերի իրադարձությունների վերլուծությամբ նա նման գրառում է կատարել թվիթերի իր էջում: Հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, որը ենթարկվել է ևս մեկ  հարձակման: Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը: Դատապարտում եմ ագրեսիայի այս վերջին գործողությունն ու հորդորում այդ երկրի կառավարությանը հավատարիմ մնալ նախորդ տարվա խաղաղության համաձայնությանը»,- գրել է Քլարկը:

Նշենք, որ մեկ տասնյակից ավել կոնգրեսակններ նման հայտարարություններով են հանդես գալիս վերջին օրերին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումը և ագրեսիվ ռազմական հարձակումը: