կարևոր
184 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-19 14:53

Հայտնի է, թե որ թիմերի հետ կմրցի Հայաստանի շախմատի հավաքականը

Հայտնի է, թե որ թիմերի հետ կմրցի Հայաստանի շախմատի հավաքականը

Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 19-ին տեղի կունենա 7-րդ տուրը։

Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինեն իսպանացիները։ Երկու թիմերն էլ ունեն 9 միավոր եւ բաժանում են 2-6-րդ տեղերը։

Նախորդ տուրերում  Հայաստանի հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթել է Բելգիայի, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելի եւ Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի , Գերմանիայի եւ Ադրբեջանի թիմերի հետ։

Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի սերբերի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 6 միավոր եւ բաժանում են 13-19-րդ տեղերը։

Նախորդ տուրերում  Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Խորվաթիայի, 3։1 հաշվով՝ Բելգիայի եւ Լեհաստանի հավաքականներին,  1,5։2,5 հաշվով պարտվել էր Վրաստանի, Իտալիայի եւ Ուկրաինայի թիմերին։

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։