կարևոր
139 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-19 13:30

Հադրութն այսօր գտնվում է բարբարոսների ձեռքին

Հադրութն այսօր գտնվում է բարբարոսների ձեռքին

«Հադրութի Դեօկուպացիա ՀԿ-ն լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի կողմից օկուպացված այսօրվա Հադրութից և գրել.

«Մեր օրերի օկուպացված Հադրութը...

Համաձայն 1926թ-ի Խորհրդային առաջին մարդահամարի, Հադրութի շրջանի բնակչության թիվը հասնում էր 25,247֊ի, որից 24,685 (98%) հայեր էին։

Շրջանում հաշվում էր ՀԱԵ 93 վանք ու եկեղեցի, մեծամասնությունը կառուցված միջին դարերում, Անիի հայկական թագավորության ժամանակներում (9-11 դդ), Խաչենի հայկական պետությունում (11-16 դդ), Դիզակի հայկական մելիքությունում (17-18 դդ):

Կային Հայկական էմիրության ժամանակաշրջանի (7-9 դդ.), Կովկասյան Ալբանիայի ենթակայության տակ գտնվող հայ նախարարների (5-7 դդ) կոթողներ, ինչպես նաև Մեծ Հայքի հեթանոսական և քրիստոնեական շրջանի տաճարներ (2 դ.մթա - 5 դ.):

Գրեթե, ամեն եկեղեցու մոտ տեղակայված էին հին հայկական գերեզմանոցներ։

Հադրութն այսօր գտնվում է բարբարոսների ձեռքին, որոնք բռնությամբ տեղահանել են բնիկ ժողովրդին և անարգաբար ոչնչացնում են պատմական հուշակոթողները»։