կարևոր
1033 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-19 12:05

Համակարգված կաշառքի դրսեւորում. 750 հազար ԱՄՆ դոլարը կառավարությունից` անհատ տնտեսվարողին. «Ժողովուրդ»

Համակարգված կաշառքի դրսեւորում. 750 հազար ԱՄՆ դոլարը կառավարությունից` անհատ տնտեսվարողին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում՝ գործադիրը որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով:

Այս իրողությունը, հատկապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, խիստ մտահոգիչ է: Ինչո՞ւ. որովհետեւ նախ օրակարգում հարցը ներառված էր չզեկուցվողների շարքում, եւ որոշ կետեր էլ հույժ գաղտնի էին:

Որեւէ բացատրություն, թե ինչո՞ւ է հատկացվում մոտ 750 հազար դոլար անհայտ գյուղացիական տնտեսվարողների, կոնկրետ ի՞նչ գյուղացիական տնտեսվարողների մասին է խոսքը, չի տրվում: Չկար որեւէ բացատրություն, եւ, անգամ, հիմնավորումների մեջ չկային մանրամասներ:

Սա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված, համակարգված կաշառքի դրսեւորում, քանի որ, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով՝ 441 համայնքը կմիավորվի 38 համայնքային փնջում. դրանք են՝ Աշտարակ-Ապարան-Թալին, Արարատ-Արտաշատ-Մասիս-Վեդի, Արմավիր-Արաքս-Բաղրամյան-Խոյ-Մեծամոր-Վաղարշապատ-Փարաքար, Գավառ-Մարտունի-Սեւան-Վարդենիս, Թումանյան-Սպիտակ-Վանաձոր-Փամբակ, Աբովյան-Գառնի-Ծաղկաձոր-Նոր Հաճն-Հրազդան-Նաիրի, Ախուրյան-Ամասիա-Աշոցք-Արթիկ, Եղեգնաձոր-Ջերմուկ-Վայք եւ Տավուշում՝ Նոյեմբերյան:

Այսինքն՝ այս համայնքներում տեղի են ունենալու ընտրություններ, ու չի բացառվում, որ մոտ 750 հազար ԱՄՆ դոլարը կառավարության պահուստային ֆոնդից կարող է ընտրակաշառքի սկզբունքով, բայց այլ վերնագրով բաշխվել համայնքներում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում