կարևոր
3199 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-19 12:36

Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը. զոհվածների մայրերը միանում են կոչին

Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը. զոհվածների մայրերը միանում են կոչին

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների մայրերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Աբգար Նազարյանի մայրը՝ տիկին Նաիրան, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես՝ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոս՝ Աբգար Նազարյանի մայր՝ Նաիրա Նազարյանը, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյանի  հրաժարականը»:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել է Էրիկ Խաչատրյանի մայրը՝ Վիոլետա Բադալյանցը, գրելով՝

«Միացեք, մի՛ լռեք: Մենք մեղավոր ենք՝ մեր անտարբերությամբ և հարմարվելով»:

Այս կոչին միացել և շարունակում են միանալ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոսների ծնողները։ Նրանց թվում է Մելանյա Արոյանը՝ Ազիզ Աղաջանյանի մայրը, Ելիզավետա Բուդաղյանը՝ Արման Օհանջանյանի մայրը։