կարևոր
1744 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 11:33

Անկարայից Երևան մասնավոր ինքնաթիռ է ժամանել

Անկարայից Երևան մասնավոր ինքնաթիռ է ժամանել

Այսօր` նոյեմբերի 19-ին, ժամը 11-ի սահմաններում Անկարայից Երևան մասնավոր ինքնաթիռ է ժամանել:

Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Flightradar24 կայքից:

Ինքնաթիռն Անկարայից օդ է բարձրացել ժամը 08:32-ի սահմաններում, վայրէջք կատարել 11:06-ին:

Հաշվի առնելով ՀՀ ներկա իշխանությունների «խաղաղասեր» քայլերն ու թուրքերի հետ բարեկամանալու ձգտումները, չի բացառվում, որ ինքնաթիռում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Երևան բանակցությունների եկած թուրք պաշտոնյաներ են: