կարևոր
5824 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-19 10:39

Հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. ՊՆ-ն նոր տվյալներ է հաղորդում

Հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. ՊՆ-ն նոր տվյալներ է հաղորդում

ՀՀ ՊՆ-ն նոր տվյալներ է հաղորդում.

Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ թշնամու հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ.
1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնությունը դեռ պարզվում է։

Ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր 1 զոհված և 13 գերեվարված զինծառայողի մասին: Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում: