կարևոր
325 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 10:25

Բեռնատարը հարվածել է գազատար խողովակին. սկսվել է գազի արտահոսք

Բեռնատարը հարվածել է գազատար խողովակին. սկսվել է գազի արտահոսք

Նոյեմբերի 19-ին, ժամը 01:30-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի սկզբնամասում բեռնատար ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138-րդ կմ-ին «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Օ․) բախվել է գազատար խողովակին․ առկա է գազի արտահոսք, ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները ճանապարհից կտրել և հեռացրել են վնասված խողովակները՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն: