Սլովենիայում ընթացող շախմատի՝ տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունում տեղի են ունենում 6-րդ տուրի հանդիպումները։
Կանանց հավաքականը 1,5-2,5 հաշվով այս տուրում պարտություն կրեց Ուկրաինայի ընտրանուց։ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Յուլիա Օսմակի, Նատալյա Բուկսայի և Նատալյա Ժուկովայի հետ:
Վճռորոշ եղավ Աննա Սարգսյանի պարտությունը, ում մրցակիցն էր Իննա Գապոնենկոն։ Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը վեց միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։