կարևոր
1315 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-19 09:12

Պաշտպանության նախարարությունը հերքում է

Պաշտպանության նախարարությունը հերքում է

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել.

«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»: Այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ:

Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց»: