կարևոր
271 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-19 09:08

Այսօր նոյեմբերի 19-ն է. 1843 թ. այս օրը ծնվել է Հակոբ Պարոնյանը

Այսօր նոյեմբերի 19-ն է. 1843 թ. այս օրը ծնվել է Հակոբ Պարոնյանը

Նոյեմբերի 19, տարվա 323-րդ (նահանջ տարիներին՝ 324-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 42 օր։

Տղամարդկանց համաշխարհային օր

Բրազիլիա՝ Դրոշի օր

1665 թ. – մահացել է Նիկոլա Պուսենը, ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրը (ծն. 1594 թ.)։

1711 թ. – ծնվել է Միխայիլ Լոմոնոսովը, ռուս հռչակավոր գիտնական, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ (մահ. 1765 թ.)։

1828 թ. – մահացել է Ֆրանց Շուբերտը, ավստրիացի նշանավոր երգահան, գրել է շուրջ 600 երգեր, 9 սիմֆոնիաներ (ծն. 1797 թ.)։

1843 թ. – ծնվել է Հակոբ Պարոնյանը, հայ անվանի երգիծաբան-գրող, լրագրող (մահ. 1891 թ.)։

1933 թ. – ծնվել է Լարի Քինգը, ամերիկացի ճանաչված հեռուստալրագրող, հայտնի է իր «Larry King Live» հա­ղոր­դումով (մահ. 2021 թ.)։

1946 - Աֆղանստանը, Իսլանդիան և Շվեդիան անդամագրվում են ՄԱԿ-ին

1969 թ. – բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփեց իր 1000-րդ գոլը։

1975 թ. – Չիկագոյի կինոփառատոնում տեղի ունեցավ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրեմիերան (գլխ. դերում՝ Ջեք Նիկոլսոն)։

1998 - Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվում է 71.5 միլիոն ԱՄՆ դոլարով