կարևոր
310 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-18 22:08

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Ադրբեջանի հավաքականի հետ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Ադրբեջանի հավաքականի հետ

Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Գաբրիել Սարգսյանը (2664) սեւերով ոչ ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի (2765), Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2624) սպիտակներով՝ Թեյմուր Ռաջաբովի (2763), Սամվել Տեր-Սահակյանը (2615) սպիտակներով՝ Նիջաթ Աբասովի (2634) հետ։

Վերջինն ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանի (2622) եւ Ռաուֆ Մամեդովի (2673) պարտիան։ Սեւերով մրցեց հայ գրոսմայստերը եւս վաստակեց կես միավոր։

Հայաստանի հավաքականը ունի 9 միավոր եւ առաջատարների թվում է։