կարևոր
286 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-18 23:03

Հայ ռազմագերիները նոր գերի են Փաշինյանի ձեռքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմի ընթացքում սխրանքների մասին շատ չէր խոսվում, մեկ երկու դրվագ պարզապես Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում էր ու ասում՝ մի օր կխոսի: Սակայն գերիների մասին խոսելիս հերոս բառը հաճախ էր օգտագործվում: Նիկոլ Փաշինյանը, հայտարարում էր, որ գերի ընկած մեր հայրենակիցները մեկ երկու ամիս գերության մեջ մնալու համար կներեն իրենց, հենց այդ հայտարարության հաջորդ օրը՝ հունիսի 8-ին՝ խոսեց իր որդուն գերիների հետ փոխանակելու պատրաստակամության մասին:

Այդ օրերին ԱԺ նախընտրական քարոզարշավ էր: Հայտարարությունն արվեց քարոզչական հանդիպման ընթացքում: Նույն քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ գերեւարվածների ընտանիքների համար հնարավոր ամեն ինչ անում է: Նախընտրական քարոզարշավի վերջին օրերին՝ համընկավ մի խումբ գերեվարվածների վերադարձն, ու Նիկոլ Փաշինյանը հրապարակեց լուսանկար՝ «Մեր 15 եղբայրը վերադառնում են» բովանդակությամբ:

Ամիսներ անց, երբ քարոզարշավը վաղուց ավարտված էր, իշխանությունները հասկանալով, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ ամրագրված գերիների վերադարձի կետը կատարել, բայց Ադրբեջանին պարտադրել չեն կարողացել՝ սկսեցին փոխել հռետորաբանությունը:

Նիկոլ Փաշինյան արդեն նոյեմբերի 17-ին՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ արձանագրելով, որ ոչ միայն չեն կարողացել վերադարձնել մեկ տարի արդեն գերության մեջ գտնվողներին, այլեւ գերեվարման նոր դեպքեր կան՝ անցավ ամբողջովին այլ խոսելավոճի:

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց՝ հրապարակելով զոհված հայ զինվորականի լուսանկարը, ով գերի չհանձնվելու համար օգտագործել է ձեռքի նռնակը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նոյեմբերի 17-ին՝ Աժ ում լրագրողների տված ճեպազրույցի ժամանակ, անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանի նախորդ հայտարարությունները հանուն սեփական փիառի են եղել :

«Նրանք հանցագործություն գործեցին գերիների հարցով այն ժամանակ, երբ որ վերադարձավ երիտասարդ զինվորների մի խումբ ոչ թե ԱԱԾ վերահսկողության տակ, այլ ուղղակի Փաշինյանի, և այս իշխանության համար։ Տվեցին լրատվամիջոցների գիրկը, որի պատճառով զոհ գնացին հայրենիք դեռ չվերադարձած երիտասարդներ»։

Անդրադառնալով գերիների հանդեպ հնչած սպառնալիքին՝ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ երբեւէ պաշտոնական մակարդակով, այն էլ առաջին դեմքի անունից, չի եղել այդպիսի սպառնալից խոսք գերիների հասցեին:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։