կարևոր
1066 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-18 21:47

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի հետ հանդիպմանը Փաշինյանը չանդրադարձավ սահմանային իրավիճակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը նախ հերթով ընդունեց Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետերին: Արարողակարգային լուսանկարն անելուց հետո մեկնարկեց նեղ կազմով հանդիպումը:

Եվ ի տարբերություն երեւանյան նախորդ նիստի՝ այս անգամ նեղ կազմով հանդիպումը բացելիս Նիկոլ Փաշինյանն իր խոսքում սահմանային իրավիճակին չանդրադարձավ: Նշեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունը Հայաստանի կառավարության գործունեության առաջնահերթություններից է:

«Մենք պատրաստ ենք այսուհետ եւս գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ համագործակցության մեխանիզմների կատարելագործման եւ ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար»:

Վարչապետերը քննարկել են տարբեր ոլորտների շուկաներում նոր կարգավորումների ներդրմանը, մաքսային կանոնակարգերին, եւ ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեին առնչվող օրակարգային հարցեր:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը կանցկացվի նոյեմբերի 19-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։