կարևոր
406 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-18 19:19

Արարատ Միրզոյանը Ստանիսլավ Զասի հետ այսօր է խոսել անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ին դիմելու սահմանված կարգի մասին

Արարատ Միրզոյանը Ստանիսլավ Զասի հետ այսօր է խոսել անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ին դիմելու սահմանված կարգի մասին

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Միզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը: