կարևոր
496 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-18 19:17

Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կարգավորման գործում աճում է ռուսական դիվանագիտության դերը․ Պուտին

Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կարգավորման գործում աճում է ռուսական դիվանագիտության դերը․ Պուտին

Վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ իրավիճակը տարածաշրջանում դեռ մինչև վերջ չի հանդարտվել, և այս պայմաններում աճում է ռուսական դիվանագիտության դերը՝ հետագա կարգավորման համար։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ է կանգնեցվել հակամարտությունը Արցախում․ «Կայունության ապահովման համար ծայրաստիճան պահանջված են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը, որպես հրադադարի ռեժիմի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»,- ասել է Պուտինը ՌԴ ԱԳՆ Կոլեգիայում ելույթի ժամանակ։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ անկասկած աճում է ռուսական դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու գործում։