COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 18-ի առավոտվա դրությամբ կազմել Է 255 019 346: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 124 064 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 44 420 114 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 767 433-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 478 517-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը այս երկրում կազմել է 464 623 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 977 661 հիվանդացած, նրանցից մահացել է 611 851 մարդ: Մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 659,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2362, Հնդկաստանում՝ 332, Բրազիլիայում՝ 2851 մարդ: