կարևոր
1030 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-18 17:28

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ավարտին նախատեսվում է մի շարք որոշումների ստորագրում

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ավարտին նախատեսվում է մի շարք որոշումների ստորագրում

Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

Այժմ ընթանում է Եվրասիական միջկառավարական միության անդամ երկրների վարչապետերի նեղ կազմով հանդիպումը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը 29-րդն է՝ ԵԱՏՄ-ի 2015 թվականի հունվարի 1-ից ի վեր և չորրորդը՝ այս տարի։

2019 թ. հունվարի 1-ից Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:
Հանդիպմանը, բացի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի վարչապետներից, որպես ԵԱՏՄ դիտորդ պետություններ կմասնակցեն Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։

Հանդիպման օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման խորացման խնդիրներ։ «Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, մետալուրգիական ձեռնարկությունների հումքի մատակարարմանը, ինչպես նաև միության անդամ երկրներին դեղամիջոցներով և դեղագործական նյութերով ապահովելուն։
Նիստին կդիտարկվեն ԵԱՏՄ անդամ երկրների խնդիրները կլիմայական գլոբալ օրակարգի համատեքստում»,- պարզաբանել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունում։

Կառավարությունների ղեկավարները ծրագրում են լսել զեկույցներ ԵԱՏՄ-ում նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ ուղղված բեռնափոխադրումներին հետևելուն և միության ներքին շուկայում սահմանափակումները վերացնելուն։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Չինաստանից ԵԱՏՄ ներմուծվող գրաֆիտային էլեկտրոդների նկատմամբ հակադեմփինգային միջոցների սահմանման հարցին: Կառավարությունների ղեկավարների քննարկման համար կներկայացվի նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մետալուրգիական ձեռնարկություններին հումքի մատակարարման գործողությունների ծրագիր 2021-2024 թվականների համար։ 

Կողմները պլանավորում են նաև ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի մասին համաձայնագիր ստորագրել։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսվում է որոշումների ստորագրում, որոնք նախատեսում են եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը։ Մասնավորապես, համաձայնագիր կստորագրվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմություններում ներառված տեղեկատվության փոխանակման կարգի վերաբերյալ։
Նախատեսվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն միության երկրների ռազմավարական նշանակություն ունեցող դեղերով ապահովվածության, էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտի հանրահռչակման, մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերը: