կարևոր
436 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-18 16:31

Սահմանային իրավիճակի մասին հայտնում է ոչ թե Պաշտպանության նախարարությունը, այլ՝ ֆեյսբուքյան ինչ-որ կառավարական էջ

Սահմանային իրավիճակի մասին հայտնում է ոչ թե Պաշտպանության նախարարությունը, այլ՝ ֆեյսբուքյան ինչ-որ կառավարական էջ

Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

«Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերի առնչությամբ հայտնում ենք, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։ Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ», - նշված է հաղորդագրության մեջ:

Հատկանշական է, որ այս էջի և էջում նշված կայքում որևէ հստակ տեղեկություն չկա, թե ում կողմից է վարվում էջը և ով է պատասխանատուն: Ֆեյսբուքյան էջում միայն նշված է, որ պետական կազմակերպություն է, հեռախոսահամար և կայքի հասցեն է: Կայքում ոչինչ չկա Կենտրոնի մասին: Այստեղ տեղադրված վերջին նյութը պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 8-ի Արծրուն Հովհաննիսյանի գրառումն է: Տես՝ Գլխավոր լուսանկարը:

Հիշեցնենք, որ այս Կենտրոնն ակտիվ էր 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ բոլոր լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակված էր, և միայն այստեղ հրապարակված նյութերն էին պարտադրվում պաշտոնապես հրապարակել: Այս Կենտրոնով էր ամեն օր ելույթ ունենում Արծրուն Հովհաննիսյանը: