կարևոր
2248 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-18 16:10

Ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքը՝ դատախազության քննության առարկա

Ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքը՝ դատախազության քննության առարկա

Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

Դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հերքել է, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց: