20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ նոյեմբերի 17-ին, ժամը 21։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան 2-րդ փողոցում գտնվող նախկին պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։00-ին, մարվել՝ նոյեմբերի 18-ին, ժամը 11։22-ին։ Այրվել է գործարանի մասնաշենքի չշահագործվող սառնարանի մեկուսիչը (340 քմ):