կարևոր
1105 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-18 14:37

«Միլան»-ը պայմանագիր կկնքի Իբրահիմովիչի հետ

«Միլան»-ը պայմանագիր կկնքի Իբրահիմովիչի հետ

Իտալական «Միլանն» ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ են երկարաձգել համագործակցությունը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

40-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2023թ․ հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել՝ 3 գոլ։

«Միլան»-ը պատրաստվում է երկարաձգել պայմանագրերը նաեւ 24-ամյա ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսի, 22-ամյա պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի եւ 23-ամյա ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերի հետ։